Սամվել կարապետյանն այսօր ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն։ Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է գրավ և բացակայելու արգելք, ինչպես նաև սահմանափակումներ են կիրառվել մերձավոր ազգականներին տեսակցելը։ Նարեկ Կարապետյանը չի կարող տեսակցել հորեղբորը։
Նշենք, որ դատարանի որոշմամբ բարերարի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավ։ Վարդեւանյանը հայտնել է, որ 53 քննիչներից բաղկացած խումբն այլեւս 22 հոգուց է բաղկացած. «Աբսուրդային իրավիճակ է լրիվ, անհասկանալի»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժել էր՝ կիրառվելով տնային կալանք՝ երկրից բացայակելու արգելքով: