ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2026 թվականի հունվարի 25-28-ը կգործուղվի Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ)՝ Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով։
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Արսեն Թորոսյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Սաուդյան Արաբիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: