
ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի վեճի պատճառով ԵՄ մի քանի երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու որոշման վերաբերյալ իր առաջին մեկնաբանության մեջ նշել է, որ վեճը կարող է աղքատացնել Եվրոպան և Ամերիկան։
Շաբաթ օրը Թրամփը հայտարարել էր փետրվարին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի դեմ 10% մաքսատուրք սահմանելու մասին, որը հետագայում կբարձրանա մինչև 25% և ուժի մեջ կմնա մինչև Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան գնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը։
«Մաքսատուրքերը սպառնում են աղքատացնել Եվրոպան և Միացյալ Նահանգները և խաթարել մեր համատեղ բարգավաճումը», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Կալասը նաև իր մեկնաբանության մեջ նշել է, որ Ռուսաստանը և Չինաստանը «շահույթ են ստանում դաշնակիցների միջև եղած տարաձայնություններից»։