Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. Երևանում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով. Երևանում սպասվում է ձյուն


ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում հունվարի 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​​


Ինչպես հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հանրապետության տարածքում հունվարի 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։


Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։


 


Leave a Comment