Իրանում ինտերնետը վերականգնվել է որոշ օգտատերերի համար, այն բանից հետո, երբ իշխանությունները անջատել են այն անկարգությունների ժամանակ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Ինտերնետը, որը մի քանի օրով անջատված էր երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ահաբեկչական անկարգությունների պատճառով և կարևոր դեր էր խաղում ահաբեկիչների մոնիթորինգի և նույնականացման գործում, վերականգնվել է որոշ հաճախորդների համար»,-ասվում է հայտարարության մեջ։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով։
Հունվարի 8-ին, Իրանի տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերից հետո, բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ուղեկցվեցին Իրանի քաղաքական համակարգի դեմ կարգախոսներով։ Նույն օրը երկրում անջատվեց ինտերնետը։