Եգիպտոսը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը՝ միանալու Գազայի հատվածի ժամանակավոր կառավարման «Խաղաղության խորհրդին», հայտարարել է արտգործնախարար Բադր Աբդել Աթթին։
«Մենք ամերիկյան կողմից հրավեր ստացանք, որը ԱՄՆ նախագահն ուղարկել էր Եգիպտոսի նախագահ ալ-Սիսիին՝ միանալու «Խաղաղության խորհրդին»։ Մենք ուսումնասիրում ենք այս հարցը, ինչպես նաև վերջին մի քանի ժամվա ընթացքում մեզ ուղարկված բոլոր փաստաթղթերը»,-ասել է նա Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը, Թրամփի փեսան և ներդրող Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։