Վարդենյաց լեռնանցքում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ

Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

17:10 17.01.2026


Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 17-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […] …

Ձևավորումից մինչ օրս Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են հանցագործության 146 դեպք․ ՆԳՆ բարեփոխումների արդյունքը

16:48 17.01.2026


Ձևավորումից մինչ օրս Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են հանցագործության 146 դեպք․ ՆԳՆ բարեփոխումների արդյունքը

Նոյեմբերի 1-ին գործարկվեց Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից վերջինը՝ նոր ոճ և ձեռագիր բերելով ներքին անվտանգության համակարգին։ Մինչ ծառայության մեկնարկը՝ անձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստման գործընթաց: Միջազգային ստանդարտներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված ծառայողներով Ոստիկանության գվարդիան հանրապետությունում այսօր իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունը։ Եվ այս կարճ ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարում Ոստիկանության գվարդիան […] …

Իրանի դեսպանատան դիմաց հավաքի ընթացքում 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման

16:39 17.01.2026


Իրանի դեսպանատան դիմաց հավաքի ընթացքում 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ կերպով ապահովում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք […] …

Գյումրի-Բավրա ավտոճանապարհին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

16:14 17.01.2026


Գյումրի-Բավրա ավտոճանապարհին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

Մ-1, Գյումրի-Բավրա ավտոճանապարհին իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ՀՀ բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են 24-ժամյա ռեժիմով։ …

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

15:35 17.01.2026


Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ շնորհավորելով զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ և բարձր գնահատելով նրանց դերն ու նշանակությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում։ Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հատուկ նշանակության ուժերի […] …

Հրդեհ Աբովյան քաղաքում․ տուժածներ չկան

14:30 17.01.2026


Հրդեհ Աբովյան քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 17-ին՝ ժամը 09։08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի […] …

Leave a Comment