Թրամփը հրավիրել է Էրդողանին միանալ Գազայի Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միանալ Գազայի «Խաղաղության խորհրդի» համահիմնադիրներին։

2803 բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշեց աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրին։ Այս նախաձեռնության շրջանակներում Գազայում ստեղծվում է «Խաղաղության խորհուրդ» և այլ մարմիններ, որոնք պատասխանատու կլինեն անվտանգության և վերակառուցման ապահովման համար։

«2026 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը, որպես «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նախագահ, նամակ է ուղարկել՝ հրավիրելով մեր նախագահին միանալ խորհրդի համահիմնադիրներին», – հայտարարության մեջ նշել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։

Leave a Comment