Դանիական և ֆրանսիական ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են իրականացրել Գրենլանդիայում

Դանիայի զինված ուժերի երկու F-35 կործանիչներ և ֆրանսիական մեկ տանկեր ուսումնական թռիչքներ են իրականացրել Գրենլանդիայի հարավ-արևելքում, հայտնում է Դանիայի ԶՈՒ-ն X-ում։

«Այսօր Դանիայի ռազմաօդային ուժերի երկու F-35 կործանիչներ և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի մեկ տանկեր ավարտեցին Գրենլանդիայի հարավ-արևելքում նախատեսված ուսումնական առաքելությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հունվարի 14-ին Գրենլանդիայի կառավարությունը և Դանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեցին իրենց որոշման մասին՝ Արկտիկայում «աշխարհաքաղաքական լարվածության» պատճառով ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ Գրենլանդիայում Դանիայի զինված ուժերի զորավարժությունները հետագայում ակտիվացնելու վերաբերյալ։

Շվեդիան, Նորվեգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են կղզի իրենց զորքերը ուղարկելու մտադրության մասին։

Leave a Comment