Տարիներ առաջ, երբ ղեկավարում էի բանակի լրատվականը, ծառայության բերումով հաճախ էի հայտնվում ոչ միայն լրագրողների, այլև ամենատարբեր շերտի ընթերցողների «քնադատության» թիրախում:
Օրերից մի օր, երբ ծառայությունից եկա տուն, զգացի, որ աղջկաս տրամադրությունն այն չէ:
-Ի՞նչ է պատահել, հո հիվա՞նդ չես,-հարցրի:
-Չէ՜, հայրիկ, հիվանդ չեմ: Կարդացե՞լ ես, թե այսօր ինչ են գրել քո մասին…
Իսկ այդ օրն, իրոք, բանակի տեղեկատվականը հաղորդագրություն էր տարածել առաջնագծում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մասին, որի հետ կապված ընթերցողներից մեկն անպարկեշտ մեկնաբանություն էր կատարել՝ հասցեագրված անձամբ ինձ…
Երեխայիս ասածն ու ապրումները հասկանալով՝ ասացի.
-Աղջիկս. կամաչես միայն այն դեպքում, երբ կզգաս, որ քո հայրը ստում է…
Հ.գ.- Հետաքրքիր է, իսկ այսօր ինչպիսի ապրումներ են ունենում հատկապես այն երեխաները, որոնց պաշտոնատար հայրերն ու մայրերը օր ու գիշեր ստում և հասցեական վիրավորանքներ են ստանում…