Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի համար «Շտապօգնություն» է կանչվել ԱԱԾ մեկուսարան։
Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։
Ավելի վաղ փոստանջյանը հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։
«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ եւ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։