Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին լուսանկարում պատկերվածը ԲԴԽ անդամ դատավորը որպես հայցի ապահովման միջոց, ըստ հին հակաեկեղեցականների նորաթուխ հակաեկեղեցական, երկրորդ նկարում պատկերված պոռնկաբարո՝ ընտանիք քանդող և թմրամոլ Արմանին վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդ… Կրկնում եմ՝ այդ բնութագրումները նրան տվել են իր ներկայիս հակաեկեղեցական գործընկերները դեռ 2018թ-ին, երբ նրանք բարիկադների հակառակ կողմերում էին…
Զավեշտը նրանում է, որ թեմակալ առաջնորդների նշանակել-հանելու հարցում ոչ ոք բացի կաթողիկոսից որևէ իրավունք չունի, այդ թվում նաև դատական համակարգը…
Ի դեպ, սույն դատավորի կայծակնային որոշումը ենթադրել է տալիս, որ սա շեֆից՝ աղանդավոր Նիկոլից իջեցված հրահանգ է ու ԲԴԽ անդամ դատավորը, որքան հասկացա, չի տիրապետում նաև մեր Սահմանադրությանը…
Ի դեպ, դատավորի այս որոշումը և բազմաթիվ քայլիստների, այդ թվում նաև իրավաբանական կրթություն ունեցողների տգետ մեկնաբանությունները, որոնք հայցի ապահովման միջոցը չեն տարբերում վճռից ապացույց է այն բանի, որ ինչպես ճիշտ էր բնութագրել Նիկոլը՝ իրենք տգետ են և մնացել են նույն դասարանում…
Հետաքրքիր է, այս դատավորն ամո՞թ ունի… Չի հասկանո՞ւմ, որ ինքնախայտառակվում է այստեսակ գործերի մեջ իրեն ներքաշելով…
Պատկերացնո՞ւմ եք, Վրաստանի ղեկավարի հովանավորությամբ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ինչ-որ թեմի առաջնորդ դատի տա կաթողիկոսին ու ինչ-որ մի դատարան այն ընդունի վարույթ… Կամ, ասենք՝ Բրազիլիայի նախագահի հովանավորությամբ կաթոլիկ եկեղեցու ինչ-որ թեմակալ կարդինալ դատի տա Հռոմի պապին…
Ապրում ենք մարտչող տգիտության և հակահայ աղանդավորների բեսպրեդելի ժամանակաշրջանում…»։