Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը


Լոռու մարզ կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման, «Առաքելություն Հայաստան», «Վորլդ Վիժն Հայաստան», «Ընտանիք առանց բռնության» հասարակական կազմակերպությունների կենտրոններ, որոնք տարաբնույթ ծառայություններ են մատուցում երեխաների, ավագ սերնդի ներկայացուցիչների և ընտանեկան բռնության ենթարկված անձանց հիմնահարցերի ոլորտներում։

336.jpeg (425 KB)

Վերջիններս ծանոթացել են պետության կողմից արտապատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքներին՝ նշելով, որ պետության հետ համատեղ իրականացվող ծրագրերը միտված են ստեղծելու հավասար հնարավորություններ ու պայմաններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական ներառման, ներուժի բացահայտման և ինքնադրսևորման համար։

337.jpg (205 KB)

Այս համատեքստում ընդգծվել է նրանց կարողությունների զարգացման և կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացներում համայնքների մասնակցության դերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

61 դիտում

Leave a Comment