1or.am | Մահացել է Մուրադ Հասրաթյանը



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը տեղեկացնում է, որ մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը։

«Խորը ցավով տեղեկացել ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը։ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ցավակցում է հիմնադրամի գիտական խորհրդի անդամ, անվանի գիտնականի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։



Leave a Comment