Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուիթքոֆը, Ռուբիոն և Քուշները միացել են Գազայի խաղաղության խորհրդին։
Կազմակերպությունը կգլխավորի Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչ Ալի Շաաթը, իսկ նրա կազմում կլինեն նաև Թոնի Բլեյրը, Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և Թրամփի ազգային անվտանգության հարցերով տեղակալ Գաբրիելը։
Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի ՄԱԿ-ի նախկին հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը կծառայի որպես Խաղաղության խորհրդում Գազայի ներկայացուցիչ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։