ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել իրեն համոզել հետ կանգնել Իրանին հարվածելու մտքից․ հայտնում է Sky News-ը։
«Ոչ ոք ինձ չի փորձել համոզել։ Ես ինքս եմ ինձ համոզել»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արաբական և իսրայելական երկրնե՞րն են արդյոք փորձել համոզել իրեն չհարվածել Իրանին։
Թրամփը նշել է, որ իր որոշման վրա «մեծ ազդեցություն է ունեցել» այն փաստը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են հունվարի 15-ին նախատեսված ավելի քան 800 մահապատիժ։
AFP-ն հունվարի 15-ին հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին հրաժարվել Իրանի վրա հարձակման մտքից։