Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է , որ որոշ ժամանակ ստիպված կլինի արևային ակնոց կրել աչքի արյունատար անոթի պայթելու պատճառով։
«Ես ներողություն եմ խնդրում այս ակնոցի համար, դա կապված է մի փոքր խնդրի հետ։ Բայց ես ստիպված եմ այն կրել որոշ ժամանակ։ Այնպես որ, դուք ստիպված կլինեք հանդուրժել իմ այսպիսի տեսքը», – կատակել է նա Նոր Կալեդոնիայի ներկայացուցիչների հետ Ելիսեյան պալատում հանդիպման ժամանակ, որին նա մասնակցել է արևային ակնոցով։