Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլը. ովքեր են առաջատարները


Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


 


Տղամարդկանց առաջնությունումհաղթանակ են տարել Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը:


 


Արթուր Դավթյան – Զավեն Անդրիասյան և Արամ Հակոբյան – Էմին Օհանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


 


4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Զավեն Անդրիասյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 3 միավոր:


 


Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը և Անի Ավետիսյանը:


 


Անգելինա Միրաքյան -Նվարդ Հայրապետյան և Անահիտ Մկրտչյան – Սոնա Կրկյաշարյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:


 


4-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Անահիտ Մկրտչյանը և Անի Ավետիսյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:


 


Աստղիկ Հակոբյանը ունի 3 միավոր:


 


5-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին:

Դիտումների քանակ5

Leave a Comment