Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններում տեղի են ունեցել 3-րդ տուրի պարտիաները։
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը: Էմին Օհանյան – Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան – Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան – Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
3-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարը Զավեն Անդրիասյանն է, որն ունի 2.5 միավոր։
Մանուել Պետրոսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը ունեն 2-ական միավոր:
Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:
Միակ ոչ-ոքին գրանցվել է Նվարդ Հայրապետյան – Լիլիթ Կասինյան խաղում:
3-րդ տուրից հետո առաջատարներն են Աստղիկ Հակոբյանը և Անահիտ Մկրտչյանը, որոնք ունեն 3 միավոր:
Անի Ավետիսյանը ունի 2.5 միավոր, Սոնա Կրկյաշարյանը՝ 2 միավոր: