WP. Վենեսուելայի լիազորված նախագահն ընդունել է ԿՀՎ ղեկավարին

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռատկլիֆին։ Այս մասին հայտնել է The Washington Post թերթը։

Հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի՝ թերթը մանրամասնել է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Կարակասում հունվարի 15-ին։ Ռատկլիֆը հինգշաբթի օրը Կարակասում հանդիպել է Ռոդրիգեսի հետ՝ «ազդանշան ուղարկելու համար, որ Միացյալ Նահանգները ակնկալում է աշխատանքային հարաբերությունների բարելավում», – ասել է աղբյուրը։

Leave a Comment