Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի դեմ հանդես եկող երկրների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների վրա, այդ թվում՝ եվրոպական, եթե նրանք դեմ լինեն Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու ԱՄՆ ծրագրերին։

«Եվ ես կարող եմ դա անել (Գրենլանդիայի հետ կապված իրավիճակում)», – ասել է նա առողջապահության ոլորտի օգնականների հետ հանդիպման ժամանակ։ «Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների վրա, եթե նրանք չհամաձայնվեն Գրենլանդիայի հարցում։ Որովհետև մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այնպես որ, ես կարող եմ դա անել»։ Թրամփը նաև իրեն անվանել է «մաքսատուրքերի թագավոր»։

Leave a Comment