ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանին, ԱԷՀԱ Կառավարման խորհրդի նախագահ Ստեփան Հովհաննիսյանին և խորհրդի անդամ Հասմիկ Սարգսյանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Հանդիպման շրջանակներում ներկայացվել է ԱԷՀԱ գործունեությունը։
Քննարկվել են վերականգնվող էներգիայի՝ մասնավորապես արևային էներգիայի կարգավորումներին առնչվող հարցեր։