«Անդրադառնամ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը․ դատավոր Սուրեն Խաչատրյան։ Ի դեպ, ոչ թե ուղիղ բեկանել է տնային կալանքը, այստեղ մի քիչ իրավական տեխնիկայի հարց կա, ինքը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշումը։ Որոշման բեկանման՝ իր կողմից կայացված դատական ակտը, անկեղծ կասեմ․ մենք՝ իրավաբաններով, ունենում ենք մեծ պատկերացնումներ, ինչ-որ տեղ նաև ֆանտազիա։ Դատավոր Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը։