
«Այսօր նախնական դատական նիստն է։ Մի հատ գնանք։ Ինչպես խոստացել էի՝ կլինի ասուլիս, բոլոր հարցերին կպատասխանեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ իր գործով դատական նիստից առաջ։ Նմանօրինակ դրվագներով ընդդիմադիր քաղաքական գործիչներին միանգամից տանում են կալանքի․ ինչպե՞ս ստացվեց, որ դուք ազատության մեջ եք հարցին՝ Գասպարյանն ասաց․ «Իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ հովանավորչական վերաբերմունք չկա։ Իսկ թե ինչու կալանք չի եղել, նախաքննության մարմինը պետք է պատասխանի»։