Հիբրիդային պատերա՞զմ, թե՞ հիբրիդային ցեղասպանություն` Հայաստանում ներդրված կառավարիչների ձեռամբ

Փաշինյանը սովորաբար մեղադրում է ուրիշներին այն բանի մեջ, ինչը ինքն է անձամբ անում։

Հիբրիդային պատերազմի դրսևորում է օրինակ, երբ քայքայվում է ազգային ինքնությունը, թուլացվում է պետությունը, բանակը, եկեղեցին, հասարակությանը ներշնչվում է «դիմադրությունն անիմաստ է» գաղափարով։

Ի՞նչ նպատակ կարող է ունենալ այս ամենը, արժեզուրկ, տրորված, անինքնասեր, անհավատ դիմադրությունից զրկված հասարակությունը: Չի կարող պետություն և ինքնիշխանություն ունենալ, ինչպես պնդում է կառավարիչը, այլ հակառակը, առանց մեկ կրակոցի զիջում այն ամենը, ինչը անհրաժեշտ է սեփական գոյության և առաջընթացի համար։ Հետևաբար, երբ թեկուզ շատ մակերեսային խորհում ես տեղի ունեցածի, հանրությանը ներկայացված խոսույթների մասին, դրանցից հանում ճոռոմ արտահայտությունները, հասկանում ես, որ ոչ թե դրսից է Հայաստանի կառավարիչների դեմ մղվում հիբրիդային պատերազմ, այլ ներսից իրականացվում հիբրիդային ցեղասպանություն։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment