Փրկարարները երեխաներին ձնագնացով մոտեցրել են շտապօգնության մեքենային

Բուժօգնության կարիք ունեցող երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության մեքենային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

«Հունվարի 15-ին`ժամը 21։23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։

Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ։

Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո պարեկների ուղեկցությամբ շտապօգնության խումբը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն։

Բժիշկների, փրկարարների և պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

Ծառայության ընթացքում փրկարարներին աջակցել են ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող ՍՊ ընկերության աշխատակիցները»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Comment