Եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել ՀԱԵ-ին՝ պահանջելով վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում

Եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել ՀԱԵ-ին՝ պահանջելով  վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում

16 հունվարի 2026 – 11:31 AMT

PanARMENIAN.Net – Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն։

Ըստ «Դատալեքսի, նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Գարեգին հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, հայտնում է Panorama.am-ը:

Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին։ Այն մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Նիկոլ Փաշինյանի հակաեկեղացական արշավին միացած տասը եպիսկոպոսներից մեկն է։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, որի համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Leave a Comment