Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև:
Տեղեկությունը հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից։
«Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։
Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր»,- նշված է հայտարարությունում։