16 հունվարի 2026 – 10:16 AMT
PanARMENIAN.Net – Հայ ազգային կոնգրեսն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդիպում են ունեցել՝ քննարկելու Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ճանապարհները։
«Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՀԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։
Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ:
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: