Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոնը, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Սարոյանը, մասնավորապես, դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումը։
Հայցը դատարանն ստացել է հունվարի 15-ին, այն մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, այդ թվում՝ Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։
Կաթողիկոսը հունվարի 10-ին ազատել էր Սարոյանին իր պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ էր նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում կաթողիկոսի որոշումը։
Կարդացեք նաև՝
