ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում ենք Իրանից. Փաշինյան




 

1lurer. Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը խախտվո՞ւմ է TRIPP-ի շրջանակում, մասնավորապես, ՌԴ-ի և Իրանի մասով:


 


«Ինչ վերաբերում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, ընդհանրապես, կարծում եմ, TRIPP-ն արտաքին քաղաքականության շատ տեսանելի և շատ կարևոր հաջողություն է: Խնդիրն այն է, որ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության էությունն ու նպատակները պետք է հասկանալ: Այո՛, կարծում եմ՝ մեծ հաջողություն է, որովհետև Հայաստանի անկախության, ինքնիշխանության աստիճանն էականորեն բարձրացնում է…


 


Մեր անվտանգության համակարգում միջազգայնացումը և միջազգային խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ դառնալու պրոցեսը շատ կարևոր գործոն են մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման համար»,- ասաց նա:


 


 


Հեղինակ`Լուսինե Մուրադյան


 


 


Leave a Comment