Կառավարության որոշմամբ «Ժասմին հոմ տեքստիլ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել անկողնային պարագաների, համազգեստների և այլ տեքստիլ ապրանքների արտադրության համար՝ իրականացնելով 94 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 100 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ 88 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 31.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.4 մլն դրամ

