Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին





Հասարակություն


Հերթական նվերը մեր ազդակիր համայնքին

 

 Մեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղին։

 

  2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում ամբողջությամբ նորոգվել է գյուղի հանդիսությունների սրահը։

 

  Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 31 մլն 500 հազար դրամ, որից համայնքի համաֆինանսավորման՝ շուրջ 13 մլն դրամը ապահովել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը։

 

  Նորաբաց սրահը համալրվել է անհրաժեշտ գույքով ու պարագաներով, որոնք նույնպես տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

 

  Ընդհանուր առմամբ Սևաքարի հանդիսությունների սրահի նորոգման և կահավորման նպատակով ԶՊՄԿ-ն ներդրել է շուրջ 18 միլիոն դրամ։





Leave a Comment