Հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ


ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-15-ը:


Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝


 


  • 67 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

  • 19 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,

  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

  • 11 դեպք՝ խարդախության,

  • 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենք կրելու,

  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչանցելու կամ վնասելու,

  • 3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,

  • 2 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության։


Բացահայտվել են կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝


  • 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և ֆիզիկական ներգործության։


Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։


Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։


Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։


ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment