Ինչ ունեցվածք ունի Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը քննող դատավորը

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը քննող դատավոր Մուշեղ Արամյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է։ Այս մասին օրեր առաջ հայտնել էր ArmLur.am-ը։

Այսպիսով, ինչ ունեցվածք ունի Վալոդյա Գրիգորյանի սպանության գործը քննող դատավորը

Մուշեղ Արամյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականին։ Մինչ այդ եղել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալը, ապա Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը։

Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ դատավորն անշարժ գույքեր չի հայտարարագրել, սակայն որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2022 թվականին  2մլն 930 հազար դրամով գնված NISSAN մակնիշի ավտոմեքենա։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 370 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 11 հազար դոլար և 7 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 425 հազար դրամ, որից 13 մլն 188 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Բարձրագուկն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտից։
Եկամուտներից 72 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է Ռուզաննա Կարապետյանից, որը իր հետ համատեղ բնակվող անձ է և որևէ տեղ չի աշխատում և չունի զբաղվածություն։
Եկամուտներից 109 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Մովսես Խորենացու անվան համալսարանից, 55 հազար դրամը՝  Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 520 հազար դրամ։

Մուշեղ Արամյանի կինը՝ Մերրի Բադալյանը, ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր իրավաբանն է։

Էմմա Միքայելյան 

Leave a Comment