ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ

Հայաստանի ինքնիշխանության աստիճանը լավ պատկերացնելու համար իմացեք, որ մենք ունենք մարտական դիրք, որտեղ հերթափոխի մեկնող մեր զինվորներն անցնում են ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (шлагбаум)՝ զննությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

«Ադրբեջանական այդ արգելափակիչը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ու ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին։

 

Ահա այսպիսի ինքնիշխանություն»,-գրել է նա։

Leave a Comment