ԱԹՍ–ների գիշերային հարձակման հետևանքով Ռյազանի մարզում 2 մարդ է տուժել

Բաժանորդագրվել

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, գնահատվում է նյութական վնասը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման հետևանքով ՌԴ Ռյազանի մարզում 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Ռյազանի մարզպետ Պավել Մալկովը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն տեղեկացրել էր, որ ՀՕՊ–ն այս գիշեր Ռուսաստանի տարածքում 106 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել, որոնցից 22-ը՝ Ռյազանի մարզում։

«Ահաբեկչական հարձակման հետևանքով վնասվել են երկու բազմահարկ շենքերի ճակատային մասերը, շենքերից մեկը դեռ բնակեցված չէ։ Զոհեր չկան, երկու վիրավորներին ամբուլատոր օգնություն է ցուցաբերվում», – գրել է Մալկովը Telegram-ում։

Նրա խոսքով՝ բեկորներն ընկել են նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածք։

Մարզպետը հավելել է` տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, գնահատվում է նյութական վնասը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment