Իշխանության ներսում լուրջ կասկածներ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինայնը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ոմանք համոզված են, որ կաթողիկոսի դեմ քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձևավորումը։
Այս մտահոգություններն առաջացել են հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին։
Ըստ թերթի՝ բարենորոգման խորհուրդը ըստ այդ մարդկանց կգրանցվի իբրև կրոնական հերթական կազմակերպություն, երբ ՀՀ-ում վեց տասնյակից ավելի կրոնական կազմակերպություն է գործում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կան կալանավորված հոգևորականներ։
Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:
