Քաղաքականության մեջ պիտի ազնիվ լինել, Նարեկ. Դավոյանը մեջբերել է՝ ինչ է իրականում ասել Ֆիդանը


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«Քաղաքականության մեջ պիտի ազնիվ լինել, Նարեկ:

Մեջբերում.

Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում»(Ֆիդան)

Վերջին նախադասությունը, կարծում եմ, որ մի 10 անգամ կարդաս, կհասկանաս: Եթե չհասկանաս, կարող ես դիմել, կբացատրենք»,- գրել է Դավոյանը:

615340451_25799033496397232_8491570668432708634_n.jpg (45 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

146 դիտում

Leave a Comment