ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Մեր խայտառակ լրատվամիջոցների մի մասը և ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը կրկին աչքի են ընկել ստելու իրենց բնավորությամբ:
Թուրքիայի արտգործնախարարը ՉԻ հայտարարել, թե աջակցում է Փաշինյանին ընտրություններում:
Սա պարզապես սուտ է: Նա նման բան չի ասել: Եվ չէր էլ կարող ասել, որովհետև դա մեր ներքին գործն է»,- գրել է Ռուբինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
138 դիտում