Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ իր հաշիվները սառեցվել են դատարանի որոշման սպասման համար։
«Ի՞նչ է սյուրռեալիզմը։ Դա այն է, երբ դու պլանավորում ես գրավ վճարել ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով գործի համար, բայց չես կարողանում։ Որովհետև քո հաշիվները սառեցված են նույնիսկ դատարանի որոշումից առաջ։
Ահա թե ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարի արդարադատությունը միջազգային խաբեբաների համար։ Դուք՝ միամիտ մարդիկ, հավանաբար, կարծում եք, որ նման պարզունակ քայլերը կստիպեն ինձ փախչել կամ հրաժարվել պայքարից։ Դուք շատ սխալվում եք»,-գրել է նա Ֆեյսբուքում։
Դատախազները դատարանին խնդրելու են Տիմոշենկոյի գրավը սահմանել 1.1 միլիոն դոլար: Նրա նախնական կալանքի հարցը որոշելու համար լսումները կկայանան հունվարի 16-ի առավոտյան: