
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հունվարի 16-ին, եւ այս գիշեր սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Քամին հյուսիսարեւմտյան 2-5մ/վ։
Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը` -1+1, երեկոյան` -2 -4, գիշերը` -4 -6։
Ամենատաք հունվարի 16-ը Երեւանում արձանագրվել է 1963 թվականին` 14.9°C, ամենացուրտը` 2008-ին` — 26.8°C։