Մի քանի մեքենա նիկոլի գիրք եմ գնել ու նվիրել նրան հավանողներին, որ կարդան, ուշքի գան

Բարեգործ, հանրային գործիչ Թերեզա Մխիթարյանը աննախադեպ քայլի է դիմել ու դրա մասին գրել ֆեյսբուքյան իր էջում։

Թերեզայի գրառումը՝ ստորև.

«Այ քուր ջան, էս Նիկոլի գիրքն ինչի՞ ես էսքան առնում». – հարցնում է ինձ գրախանութի վարորդը:

– Հավատս չի գալիս, որ Հայ Մարդը կարող է էս նիկոլի գրած պղծությունները, խուժանությունները, այլասերվածությունները կարդալ ու հավանել  նրան։ Հավատս չի գալիս:

Դրա համար, ով ասում է, որ նիկոլին հավանում է, նիկոլի գրած գիրքն եմ նվիրում: Եթե իմ իմացած Հայ Մարդն է, հաստատ ուշքի կգա էս գիրքը կարդալուց հետո:

Եվ այսպես, մի քանի մեքենա էս գրքից գնել եմ ու նիկոլին հավանողներին բաժանել: Քանի որ նիկոլին հավանողների մեծ մասը հաստատ գիրք չի կարդում, ընդգծել եմ էջերը, թեև ամբողջ գիրքը խուժանություն է:

2019-ը թվականից էս գիրքը հայ մարդկանց բաժանում եմ ու բացատրում, որ սրա նման սեռաշեղված խուժանը ոչ մի լավ բան չի բերի մեր երկրին:

Leave a Comment