Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը: Տղամարդկանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Էմին Օհանյան — Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան — Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան — Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

3-րդ խաղափուլից հետո արդեն ունենք միանձնյա առաջատար․ Զավեն Անդրիասյանն է, ով ունի 2.5 միավոր։

Մանուէլ Պետրոսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը ունեն 2 միավոր:

Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:

Միակ ոչ-ոքին գրանցվեց Նվարդ Հայրապետյան — Լիլիթ Կասինյան խաղում:

3-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Աստղիկ Հակոբյանը և Անահիտ Մկրտչյանը, ովքեր ունեն 3 միավոր:

Անի Ավետիսյանը ունի 2.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը՝ 2 միավոր:

4-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ ժամը 15:00-ին:

Leave a Comment