Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում է անցկացրել Լիբանանի թիմի հետ ու հաղթել 8։3 հաշվով։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկ է գրանցել Դենիս Նևեդրովը, դուբլի հեղինակ է դարձել Վլադիմիր Սանոսյանը, մեկական գոլ են խփել Արսեն Պետրոսովը, Միքայել Ղանդիլյանն ու Համլետ Մանուկյանը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում հունվարի 21-ից փետրվարի 7-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունը։ Խմբային փուլում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցելու է Ուկրաինայի (hունվարի 22), Չեխիայի (hունվարի 25) և Լիտվայի (hունվարի 28) հավաքականների հետ։ Հայաստանի հավաքականի խաղերը կայանալու են Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում։

Լուսնակարը՝ ՀՖՖ-ի։

Leave a Comment