Վաշինգտոնի վարչակազմը Թեհրանին տեղեկացրել է Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների մահապատժի դեպքում «լուրջ հետևանքների» մասին։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
«Իրանի վերաբերյալ նշեմ, որ նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը) և նրա թիմը տեղեկացրել են իրանական ռեժիմին, որ եթե սպանությունները շարունակվեն, լուրջ հետևանքներ կլինեն», – ասել է նա։ Լիվիտի խոսքով՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հետագայում «հաղորդագրություն է ստացել», որ Իրանում «սպանություններն ու մահապատիժները կդադարեն»։ Ինչպես Թրամփը հայտարարել էր հունվարի 14-ին, Վաշինգտոնը տվյալներ ունի Իրանում ցուցարարների մահվան դեպքերի դադարեցման վերաբերյալ։