Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվանից 360-ից ավելի մարդ է արդեն միացել ՀԱԵ դեմ արշավը անհապաղ դադարեցնելու պահանջագրին՝ մշակույթի գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, բժիշկներ, մանկավարժներ, ինժեներներ ևն, ևն։
Դեռ 100-ից ավելի էլ հայտեր կան, որոնց Լիլիթ Բլեյան հետ նախնական գրանցել ենք, որ ավելացնենք։ Նաև մի քանի տասնյակ էլ մարդ է արձագանքել, որոնց դեռ չեմ հասցրել պատասխանել։
Վաղը, վաղը չէ մյուս օրը կփորձենք բոլորին գրանցել։
Վերջին օրում մի շատ կարևոր բան հասկացա, ինչի մասին առանձին կգրեմ, երբ վերջացնենք մարդկանց գրանցելը»։