Ֆոն դեր Լայեն. Գրենլանդիայի անվտանգության հարցերի համար պատասխանատու է ՆԱՏՕ-ն

Գրենլանդիան կարող է հույս դնել Եվրամիության վրա քաղաքական, տնտեսական և ֆինանսական առումներով, սակայն անվտանգության հարցերի համար պատասխանատու է ՆԱՏՕ-ն։ Այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Կիպրոս կատարած այցի ժամանակ:

«Գրենլանդիան կարող է հույս դնել մեզ վրա քաղաքական, տնտեսական և ֆինանսական առումներով, իսկ անվտանգության հարցում Արկտիկայում անվտանգության հարցերի քննարկումը, առաջին հերթին, ՆԱՏՕ-ի համար կարևորագույն հարց է», – ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում EUObserver պորտալը։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Արկտիկան և տարածաշրջանում անվտանգությունը ԵՄ-ի համար հիմնական թեմաներից են։ «Այսպիսով, մենք կշարունակենք աշխատել Արկտիկայում անվտանգությունն ապահովելու ուղղությամբ մեր դաշնակիցների և գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ», – ասել է նա։

Leave a Comment