Իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան



Քաղաքականություն


 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի իշխող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին:

 

Ցավոք, փակ է այցելությունը ՀՀԿ Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավար Մովսես Քարտաշյանի մասով:

 

4-ի դեպքում էլ իշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, սակայն իրավիճակի լրջության տեսանկյունից Նարեկ Սամսոնյանի թեման առանձնանում է նրանով, որ վերջինս արդեն 7 օր է` հացադուլի մեջ է և նրա առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում է:

 

Ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ հասարակական-քաղաքական շրջանակների առաջնային դերը ոչ այնքան Նարեկին հացադուլից դուրս գալու կոչ անելն է, որքան ջանքեր գործադրելը, որպեսզի վերջինիս արդարացի պահանջները կատարվեն, ինչն էլ ավտոմատ նրան դուրս կբերի հացադուլի ռեժիմից:

 

Ասածս հեշտ գործ չէ, սակայն Նարեկի հետ շփումներից հետո ճանապարհն այդպես եմ տեսնում:

 

Նարեկին` ուժ և ամուր նյարդեր, իսկ ընտանիքին` համբերություն` այս ծանր փորձությունը հնարավորինս շուտ հաղթահարելու համար:

 

Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին, Խաչիկին, Մովսեսին և բոլոր քաղբանտարկյալներին:




Leave a Comment