Մաքսանենգ բջջային հեռախոսների սխեմա՝ գործը հասել է Հակակոռուպցիոն կոմիտե

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է ՊԵԿ-ի կողմից՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։

Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսների ներմուծման վերաբերյալ կոմիտեում իրականացվում է ծառայողական քննություն։

ՊԵԿ-ից ընդգծում են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Leave a Comment